տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Հաստ աղիքի քաղցկեղ

Բժշկի անկյուն. Հաստ աղիքի քաղցկեղ

1278
0

The-Colon

Քաղցկեղային հիվանդություններից 9-17%-ը հաստ աղիքի քաղցկեղներն են կազմում: Հավասարապես հիվանդանում են 40-60 տարեկան թե կանայք, և թե տղամարդիկ:

Հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը սխալ սնունդն ու կենսակերպն է: Ռիսկի գործոններից է կենդանական ճարպով հարուստ սնունդը, որում  քիչ են А, Е, С վիտամիններն ու b-կարոտինը:

Ախտանշանները

Տարբեր արտահայտություններ է ունենում, որոնք սակայն կարելի է մի քանի խմբերում միավորել.

Թուլություն, քաշի կորուստ, ախորժակի անկում, արագ հոգնելը;

Ստամոքսի շրջանում ցավ ու փքվածություն, սրտխառնուք ու փսխում:

Փորկապություն, լուծ ու այլ խանգարումներ:

Աղիների անանցանելիություն:

Արտադրություն հաստաղիքից (թարախային, արյուն, լորձ):

Ջերմություն ու ինքնազգացողության վատացում:

Բուժումը

Հաճախ չարորակ գոյացություների դեպքում կիրառվում   է վիրաբուժական մեթոդը: Ուռուցքի տեղակայումից կախված, կատարվում է հաստաղիքի  ձախ կամ էլ աջ հատվածի, իսկ մետաստազների դեպքում` ամբողջ ախտահարված մասի հեռացում:

Երբեմն, հիվանդության բարդությունների դեպքում կատարվում է կոլոստոմիա` հաստ աղիքի դուրս բերում որովայնի առաջնային պատից` մինչև հիվանդի վիճակի կարգավորումը: Դա այնքան էլ հաճելի չէ, սակայն հիմնականում ժամանակավոր միջոց է , որը թույլ է տալիս վիրահատվածին հարաբերական լիարժեք կյանքով ապրել:

Հաստ աղիքի քաղցկեղի բուժման նպատակով կիրառվում է նաև ճառագայթային և քիմիաթերապիա:

Ճառագայթային թերապիան կիրառվում է միայն քաղցկեղն ուղիղ աղիքի կամ էլ հետանցքի հատվածում ճառագայթահարելու,  իսկ քիմիաթերապիան` լավ արդյունք է տալիս մետաստազների բուժման ու զարգացումը կանխարգելելու նպատակով: