Այսօր բազմազան ու բազմատեսակ,ախորժաբեր ու բուրավետ համեմունքներ են առաջարկվում գնորդին: Բայց ինչ գիտենք դրանց մասին:
Ողջ աշխարհում համեմունքների նկատմամբ ձևավորված որոշակի վերաբերմունք կա: Հնուց մեր օրեր հասած համեմունքների մշակույթը ոչ միայն համ ու հոտ է հաղորդում սննդին, այլև օգնում է վերականգնելու և առաջին հերթին պահպանելու առողջությունը: Իսկ դրանք կիրառելու համար հարկավոր է որոշակի գիտելիքներ ունենալ:
Խոտեր ու համեմունքներ. սրանք ուտելիքին ոչ միայն ընտիր ու յուրօրինակ համ կարող են տալ, այլև դրական ազդեցություն ունենալ առողջության վրա: Սակայն ինչպե՞ս պետք է ճիշտ պատրաստել կամ կիրառել դրանք, որ օգուտ տան:
Սխտոր- чеснок- Allium sativum
Սխտորը կարծես կարիք չունի լրացուցիչ «գովազդի», սակայն արժե նշել, որ ամերիկացի ուռուցքասննդաբան Քոլինզն ասում է, որ «սխտորը կարող է քայքայել քաղցկեղի բջիջները, կարող է խախտել ուռուցքների բջիջների նյութափոխանակությունը»:
Սխտորն այնքան հզոր միջոց է, որ անգամ շաբաթական 2 պճեղ օգտագործելը կարող է նվազեցնել քաղցկեղի ռիսկը:
Պատրաստման համար հարկավոր է սխտորը մարմանդ կրակին տապակել ու ավելացնել ասենք` վարսակի փաթիլներին` կամիր տաքդեղի ու պարմեզան պանրի հետ:
Դարչին – Корица- Cinnamomum aromaticum
Օգուտը. կարող է արյան մեջ նվազեցնել շաքարի և խոլեստերինի քանակը: Հարկավոր է օրական 2 անգամ օգտագործել մեկ քառորդ թեյի գդալ դարչին:
Կարելի է հատապտուղները կամ մանրացրած բանանը խառնել ցածր յուղայնությամբ թթվասերի հետ, ապա մի քիչ դարչին ու 57 գ շագանակագույն շաքար խառնել:
Քրքում-Куркума- Curcuma longa
Օգուտը. պարունակում է քրքումին, որը կարող է դանդաղեցնել քաղցկեղային բջիջների աճը: Տեխասի համալսարանի ուռուցքաբանության կենտրոնի պրոֆեսոր Բարաթ Ագարվալը խորհուրդ է տալիս օրական օգտագործել մինչև 500-800 մգ քրքում:
Ինչպե՞ս կարելի է օգտագործել. 1/4 թ/գ քրքումը խառնել այն ջրի մեջ, որով պետք է 227 գ բրինձ եփեք (սա հնդկական տարբերակ է):
Վայրի սուսամբար- Орегано-Oregano
Օգուտը. ուսումնասիրությունների համաձայն` սուսամբարն օժտված է հակաօքսիդանտ հատկությամբ:
Պատրաստելու համար հարկավոր է 1/2 թ/գ համեմունքը լցնել 450 գ թանձրահյութի մեջ` մակարոնով փլավի կամ էլ պիցցայի համար: