Գլաուկոման աչքերի հիվանդություն է: Գլաուկոմայի հիմնական ախտանշանը ներակնային բարձր ճնշումն է, որի հետևանքով մարդը սկսում է վատ տեսնել, ապա նեղանում է տեսադաշտը և, ի վերջո, լրիվ կուրություն է առաջանում: Հիվանդության սուր ու քրոնիկ տեսակներ են լինում, որոնցից առաջինի դեպքում հիվանդները բողոքում են աչքի խնձորակի շրջանի ցավից, գլխացավից ու գլխապտույտից, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, ընդհանուր թուլությամբ : Աչքը համարյա ոչինչ չի զգում ու ոչինչ չի տեսնում: Սուր նոպայի ժամանակ անհապաղ բուժօգնություն է պետք, քանի որ կուրանալու իրական վտանգ կա:
Քրոնիկ գլաուկոմայի դեպքում բոլոր ախտանշաններն ավելի թույլ են արտահայտվում: Հիվանդության նախանշաններից են լույսի աղբյուրներին նայելիս ծիածանային շրջանակները, դիտվող աղբյուրի ուրվագծերի բացակայությունը, առավոտյան գլխում ծանրության զգացումը, հաճախակի ու անսպասելի արցունքոտությունը, ցավն աչքերում ու գլխի համապատասխան հատվածում, քունքերում, որն անցնում է 5-10 րոպեից, պարբերաբար աչքերի առջև մշուշոտությունը:
Մասնագետների մի մասը հակված է այն կարծիքին, որ գլաուկոմայի պատճառ կարող են լինել սննդային ալերգիաները ու հետևաբար,դրանցից ազատվելով` հնարավոր է ազատվել նաև գլաուկոմայից:
Հիվանդները պետք է հրաժարվեն սպիրտային խմիչքներից (հատկապես գարեջրից), ծխախոտից, նվազեցնեն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Կարելի է զբոսնել, լողանալ, սակայն առանց շտապողականության: Իսկ կարդալ ու գրել և ընդհանրապես, թղթերի հետ աշխատանքը՝ միայն պայծառ լուսավորության պայմաններում կատարել: Ուժային գործողություններն արգելվում են: Հեռուստացույց դիտելու ժամերը նույնպես պետք է կրճատել մինչև 2 ժամ, իսկ համակարգչի առջև, բնականաբար, դրանից էլ քիչ : Իսկ ամենավտանգավորը լուսավորության կտրուկ փոփոխությունն է:
Սննդակարգի հիմքը պետք է կազմի բուսական մթերքը, մսի քանակը պետք է չափավորել. նախընտրելի է ծովամթերքը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երիկամների աշխատանքին: Եթե օրգանիզմում հեղուկի կանգ է լինում, հիվանդությունն էլ ավելի բարդ ընթացք է ունենում: Դրա համար միզամուղներ, եփուկներ ու թուրմեր ընդունեք:
— Ընդունել վիտամին B6 օրական 50-75 գ: Ապացուցված է, որ այս վիտամինը կարգավորում է ներակնային ճնշումը:
— Հայտնի է նաև, որ C վիտամինի անբավարարության դեպքում ներակնային ճնշումը բարձրանում է, ինչը հիվանդության զարգացման առաջին նախապայմաններից է:
— Հիվանդության կանխարգելման նկատառումներով խորհուրդ է տրվում քնից առաջ կոպերը տրորել ջրի մեջ 1:1 հարաբերությամբ լուծված մեղրով:
— Հիվանդության բուժման բազում դեպքեր են գրանցվել D վիտամինով ու կալցիումով: Հիվանդներին օրական տրվել է 400 մգ D վիտամին և 800-1200 մգ կալցիում: