տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Դեղաբույսեր

Բժշկի անկյուն. Դեղաբույսեր

444
0

cjhmp3
Դարեր շարունակ մեր հեռավոր նախնիները  սնվել են բնության տված բարիքներով.այն ամենով, ինչ կարողացել են գտնել շրջակայքում: Շատ բույսեր էլ, որոնք հիմա մենք որպես դեղաբույս ենք կիրառում, մեր նախնիների համար օրաբաժնի մի մաս էին կազմում:

Ցավոք, այսօր, ուրբանիզացիայի ու համակարգչի ու նորագույն տեխնոլոգիաների դարում ուտելի բույսերին փոխարինելու են եկել ֆասթֆուդը, կիսապատրաստվածքները,  տարբեր կայունարարներ, որոնք ներկայիս մթերքների մեծամասնության բաղադրիչ են դարձել: Իսկ մենք ամեն օր ենք դրանք օգտագործում մեր սննդաբաժնում:

Այդ վիճակի պատճառները նույպես ժամանակի ընթացքում են ձևավորվել. օրինակ, գյուղատնտեսության մեջ մշակման համար նախապատվությունը տրվեց այն բույսերին, որոնք հեշտ են աճեցվում ու բացի այդ, կարող են շահույթ ապահովել: Դեղաբույսերն այդ իմաստով այնքան էլ շահեկան չէին, ուստի աստիճանաբար դրանք այլևս չէին աճեցվում: Սննդի մեջ էլ աստիճանաբար վերացավ դեղաբույսերը որպես սննդային հավելումներ (ոչ այսօրվա իմաստով) գործածելու սովորությունը:

Սակայն անտարակույս, դեղաբույսերը սննդարար նյութերի աղբյուր են, որոնք անհրաժեշտ են մարդուն: Վերջին տարիներին հիվանդությունների աճ է նկատվում: Շատերը գերադասում են հակաբորբոքային դեղամիջոցներն ու այն դեղորայքը, որը գովազդվում է ԶԼՄ-ներով: Հանիրավի մոռացության են մատնվում, դեղաբույսերի ոչ միայն բուժիչ, այլև կանխարգելիչ հատկությունները:

Չմոռանանք ուրեմն, որ բույսերը, որոնք արժանացել են դեղաբույս կոչվելու պատվին, նպաստում են օրգանիզմի առողջացմանը, տարբեր հիվանդությունների դեպքում որպես կանխարգելիչ միջոց ծառայում:

Դեղաբույսերն իրենց ազդեցությամբ  տարբերվում են քիմիական դեղամիջոցներից.բույսերը, խոտերը շատ ավելի փափուկ ու նաև տևական ազդեցություն ունեն: Դեղաբույսերի բարերար ազդեցությունը զգալու համար  մշտապես ու կանոնավոր  կիրառել է պետք:

Առողջ կենսակերպը, ճիշտ սնունդն ու սննդի մեջ խոտաբույսերի կիրառումը թույլ կտա ներկա  կյանքի ռիթմի պայմաններում լավ զգալ:

Դրանց ամենապարզ ու հասարակ կիրառման միջոցը սննդային հավելումների վիճակով գործածումն է: Դրա համար պետք է գրագետ գիտելիքներ ամբարել ու ճիշտ գործածել այս կամ այն խոտաբույսը: Սակայն կարելի է դրանք ձեռք բերել նաև դեղատներից: Բարեբախտաբար, այսօր ամեն ինչ ու ամեն տեսակի խոտաբույս կարելի է գտնել վաճառքում:

Օրական 5 բաժին պտուղ-բանջարեղենը բարելավում է հոգեկան առողջությունը: Նման եզրակացության են հանգել Մեծ Բիտանիայի գիտնականները`վերջերս կատարած ուսումնասիրությունների արդյունքներով: Նախորդ ուսումնասիրությունների արդյունքերը ի մի բերելով, գիտնականները հայտարարեցին, որ օրական 5 բաժին միրգ-բանջարեղենն ընդհանրապես նվազեցնում է մահվան ռիսկը անկախ դրա պատճառներից:

Իսկ վերջին  ուսումնասիրությունների արդյունքները  հիմնված են  16-ից բարձր, գրեթե 14 հազար մարդկանց մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունների վրա: Դրա համար հիմք են ծառայել մարդկանց հոգեկան ու ֆիզիկական առողջության, ինչպես նաև` նրանց առողջության հետ կապված վարքի մասին տեղեկությունների, ժողովրդագրական ու սոցիալ տնտեսական բնույթի տվյալների վերլուծությամբ:

Արդյունքում, մասնակիցների 15%-ը հոգեկան  պինդ առողջություն ունեցողների խումբն են դասվել, 15%-ը թույլ առողջություն ունեցողների, իսկ մնացածները` 16-84%-ը հոգեկան միջին առողջության տեր անձինք են ճանաչվել:

Պարզվեց, որ հոգեկան պինդ առողջություն ունեցողների խմբից 35,5%-ը օգտագործել է  5 և ավելի չափաբաժին պտուղ-բանջարեղեն, օրական, իսկ 6,8%-ը  մեկ չափաբաժնով նվազ է օգտագործել: Նրանցից 31,4%-ն օրական 3-4 չափաբաժին, իսկ 28,4%-ը` մեկ կամ էլ 2 չափաբաժին է օգտագործել:

Միրգ-բանջարեղենային  լավագույն առաջարկն է հատկապես ամառային սննդակարգերից: Այն հարմար է բոլորին. թե նրանց, ովքեր ցանկանում են քաշ գցել, և թե նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել մազերի ու մաշկի վիճակը: Հայտնի է, որ մրգերն ու բանջարեղենը մեծ քանակությամբ բջջանք են  պարունակում, հեղուկ, վիտամիններ, հանքանյութեր: Բացի այդ դրանցում մեծ քանակությամբ սննդարար ածխաջրեր, ֆերմենտներ ու օրգանական նյութեր կան, որոնք հսկայական էներգիա ու լիցք են հաղորդում:

Նման վիտամինային սննդակարգը լավ կանխարգելիչ է նաև սիրտ-անոթային հիվանդությունների, ստամոքս-աղիքային տրակտի խանգարումների ու աթերոսկլերոզի դեպքում: