Նորմայում դաշտանային ցիկլը 21-35 օր է: Ու դաշտանի ուշացումը միշտ չէ, որ հղիության մասին է խոսում: Դա կարող է նաև օրգանիզմում լուրջ ֆիզիոլոգիական խանգարման հետևանք լինել:
Երբեմն խանգարման պատճառները պարզելու համար բավարար է անգամ բժշկի զրույցը հիվանդի հետ: Իսկ անհրաժեշտության դեպքում նա հետազոտություն կանցկացնի ու բուժում կնշանակի:
Դաշտանային ցիկլի խանգարման տեսակները
-Դիսմենորեան դաշտանային ցիկլի գրաֆիկի խանգարում է, որը կարող է արտահայտվել ժամանակից շուտ դաշտանով կամ էլ դրա ուշացումով:
-Ալգոդիսմենորեա. դաշտանային ցիկլի խանգարման այս տեսակը հաճախակի է հանդիպում: 14-50 տարեկան կանանց կեսի մոտ նման խանգարում լինում է : Ալգոդիսմենորեան կապված է որովայնի ստորին հատվածում նվացող կամ էլ նոպայանման ցավերի, սրտխառնուքի փսխման, տկարության հետ: Այդ բոլոր ախտանշանները կարող են մի քանի ժամից մի քանի օր տևել:
-Օլիգոամենորեա.հազվադեպ դաշտանն է: Հաճախ նման խնդիր առաջանում է ավելորդ քաշ կամ էլ հղիանալու խնդիր ունեցող կանանց մոտ:
-Մետրոռագիա .արյունահոսությունն է սեռական ուղիղներից` ամսից ամիս դաշտանի դադարի ժամանակ: Դա սովորաբար ցավոտ է ու անպայման պետք է դիմել բժշկի` բացառելու ներզատիչ համակարգի, լյարդի արյան մակարդելիության ու բարորակ կամ էլ այլ հիվանդությունների առկայությունը:
Դաշտանային ցիկլի խանգարման պատճառները
Հորմոնալ ֆոնի փոփոխություն.երբեմն դաշտանադադարից առաջ կնոջ օրգանիզմում պրոգեստերոն հորմոնի մակարդակի նվազում է լինում, ինչը հանգեցնում է որոշ ֆունկցիոնալ խանգարումների զարգացման:
Միզասեռական ուղիների ինֆեկցիա
Երբեմն դաշտանային ցիկլի խանգարումը տեղի է ունենում սեռական օրգանների ինֆկցիայի հետևանքով: Այսօր ժամանակակից բժշկությունն այդ խնդիրներն արդյունավետ ու արագ կերպով լուծում է : Դրա համար պետք է հիվանդության հարուցիչը պարզել և համապատասխան բուժում նշանակել:
Ժառանգական գործոն.եթե մայրիկի կամ էլ տատիկի մոտ նման խնդիր եղել է, ապա մեծ է հավանականությունը, որ նրանց ժառանգը նման խնդրի առջև կկանգնի: Դրա համար հարկավոր է ժամանակին դիմել մասնագետի` նման հավանականությունն առավելագույնս նվազեցնելու նպատակով:
Սթրեսային վիճակներ
Սթրեսը հզոր գործոն է, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի ցանկացած համակարգի վիճակի վրա: Եթե կնոջ կյանքում հաճախակի են նյարդային բռնկումներ լինում, ապա դաշտանային ցիկլի խանգարումները դրանց տրամաբանական հետևանքն են:
Չափազանց նիհարություն
Ճարպաշերտի, որոշ վիտամինների ու միկրոտարրերի բացակայությունը ոչ միայն դաշտանային ցիկլի խանգարման կարող է հանգեցնել, այլև ընդհանրապես հղիանալու անկարողության: Դրա համար չի կարելի տարվել ուժահատ անող սննդակարգերով ու կանացի գեղեցկության վերաբերյալ փքուն պատկերացումներով:
Դեղորայքի ընդունում
Հորմոնալ հակաբեղմնավորիչները, ինչպես նաև որոշ այլ դեղամիջոցներ կարող են հանգեցնել դաշտանային ցիկլի խանգարման: Դրա համար դեղորայք ընդունելուց առաջ պետք է ուշադիր կարդալ, թե ինչ է գրված ծանուցագրում, ապա խորհրդակցել բժշկի հետ:
Կլիմայափոխություն
Երբեմն դաշտանային ցիկլում խանգարում է առաջանում կլիմայական մի գոտուց մեկ այլ գոտու անցման դեպքում: Դա բացատրվում է օրգանիզմի` յուրօրինակ կերպով արտաքին կլիմայական պայմաններին արձագանքելու հատկությամբ:
Վատ սովորույթներ
Ալկոհոլի, ծխելու, թմրանյութերի նկատմամբ հակումը վատ է անդրադառնում ոչ միայն վերականգնողական այլև բոլոր օրգան- համակարգերի վրա:
Դաշտանային ցիկլի խանգարումը բուժելու ժամանակակից միջոցներ
Հաճախ կանայք փորձում են կարգավորել այն սինթետիկ հորմոնների գործածությամբ, որոնք բազում կողմնակի հետևանքներով են հայտնի: Դրա համար էլ մասնագներն առաջարկում են ցանկալի արդյունքին հասնելու նպատակով բնական միջոցներին տալ նախապատվությունը, որոնք առանց վնասելու կկարգավորեն ցիկլը: