տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ցրտահարություն

Բժշկի անկյուն. Ցրտահարություն

367
0

Family warming up hands over electric heater

Տարբերում են ցրտահարության  3 տեսակ

1 առաջինի դեպքում մաշկն ուռչում ու կարմրում է:

2.երկրորդի դեպքում ցրտահարության տեղում բշտեր են գոյանում:

3.դեպքում մաշկի մեռուկացում է առաջանում:

Առաջին կարգի ցրտահարության դեպքում ցրտահարված մասը շփում են ձյունով, սառույցով, իսկ հետո ճարպ են քսում վրան ու ծածկում: Բշտերի առաջացման դեպքում հեղուկը ծակում հանում են ու ախտահանված վիրակապ դնում:

Ցրտահարության երրորդ աստիճանի դեպքում վնասված վերջույթները պետք է  բարձր դնել`  դրանցում արյան շրջանառությունը կանոնավորելու նպատակով: Վնասված հատվածը պետք է անընդհատ հականեխիչ լուծույթով թրջել: Հստակ  սահմանազատող գիծն ի հայտ գալուց հետո մեռուկացած հատվածներն իսկույն հեռացվում են վիրահատությամբ:

Երբեմն ցրտահարությունից ձեռքերի ու ոտքերի մատներին բշտեր են գոյանում, որոնք հատկապես երեկոյան, անկողնում սկսում են քոր գալ ու մրմռալ: Դրա համար պետք է հակաբիոտիկներ ընդունել ու բշտերին հականեխիչ քսուքներ դնել ու վիրակապել: