տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Այրվածքներ

Բժշկի անկյուն. Այրվածքներ

246
0

burns

Տարբերակում են այրվածքի 3 աստիճան:

1.ամենաթույլն է, երբ մաշկն ընդամենը կարմրում է, թեթևակի ուռչում ու ուժեղ ցավում:

2.երբ այրվածքի հատվածում բշտեր են գոյանում ու լցվում բորբոքային հեղուկով:

3.երբ այրվածքի տեղում մաշկի մեռուկացում է առաջանում:

Առաջին աստիճանի այրվածքը շուտ է անցնում: Երկրորդի դեպքում, սովորաբար ելքը կրկին դրական է լինում (շերտատված բշտի տակից նոր մաշկ է գոյանում): Չնայած հաճախ է լինում, որ բշտի տակ մաշկը թարախակալում է, ապաքինումը ձգձգվում է ու, ի վերջո, սպիանում: Երրորդի դեպքում մեռած մաշկն ինքնիրեն անջատվում է թարախակալման միջոցով կամ էլ այն հեռացվում է վիրաբուժական եղանակով: Մահվան ելք կարող է նման դեպքում լինել, եթե թարախակալած հատվածից վարակ  ներթափանցի ու  արյան վարակում կատարվի: Եթե այրված է մաշկի կեսից ավելին (երկու երրորդը), ապա հիվանդը կարող է անգամ առաջին աստիճանի այրվածքից մահանալ:

Առաջին աստիճանի այրվածքի դեպքում  ցավը նվազեցնելու ու մեղմելու համար սոդայի լուծույթով  (1:6)կամ էլ   սպիրտով թաթախված բամբակով թրջոցներ պետք է դնել ու վրայից ծածկել պոլիէթիլենով: Երկրրդ կարգի այրվածքի դեպքում բշտերը  ծակում են ու թաց քսուքներով կամ էլ ախտահանված վիրակապ դնում: Այրվածքի երրորդ աստիճանի դեպքում պետք է հակաբորբոքային նյութով վիրակապ դնել ու հեռացնել մեռուկացած հատվածները: Մեծ այրվածքների դեպքում հատուկ լոգանքներ են նշանակվում (հիվանդանոցային պայմաններում): Երրորդ կարգի այրվածքից հետո մնացած սպիները ցավոք խիստ նկատելի և դրանից խուսափել անհնար է:

Ամռանը երկար ժամանակ արևի տակ անցկացնելը նույնպես հղի է այրվածք ստանալու սպառնալիքով, դրանից մաշկն ուռչում է ու ցավ է առաջանում: Դա ևսս այրվածքի թեթև տեսակ է, ու ցավը կարելի է նվազեցնել հատուկ քսուքով, վազելինով կամ էլ սառույցով: