Աթերոման, չնայած արտաքին նմանությանը, ուռուցք չէ : Ըստ էության դա մի գոյացություն է, որը տեղակայվում է մաշկի վերին շերտերում և, ուռուցքի հետ ոչ մի ընդանուր բան չունի: Գիտական լեզվով, աթերոման յուրօրինակ ճարպագեղձ է` առանց արտատար ծորանի, ինչի հետևանքով էլ խանգարվում է գեղձի պարունակության ելքը: Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է ճարպագնդի չափսերի մեծացման: Ճարպագունդը կամ աթերոման հազվադեպ է անհանգստություն պատճառում, բացառությամբ այն դեպքերի, երբ բացահայտ կոսմետիկ թերություն է դառնում:
Աթերոմայի առաջացման հիմնական պատճառը ճարպածորանի խցանումն է: Դրա հետևանքով ճարպի կուտակում է լինում ու գոյացության չափսերն աստիճանաբար մեծանում են:
Իսկ ինչից են խցանվում ճարպածորանները:
Պատճառները տարբեր են:Դրան կարող են նպաստել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակները,ինչպիսիք են շատ շոգ կլիման, աշխատանքը բարձր խոնավության ու ջերմության պայմաններում , ինչպես նաև ճարպագեղձի վնասումը: Ներքին պատճառներն ավելի շատ են.
-աթերոման կարող է հիպերհիդրոզի հետևանք լինել: Քրտնագեղձերի գերակտիվությունը լուրջ ծանրաբեռնվածություն է ճարպածորանների համար. հետևանքը լինում է դրանց խցանումը: Բացի այդ, աթերոմայի պատճառ կարող է լինել հորմոնալ հավասարակշռության, նյութափոխանակության խախտումը, կորյակներն ու նույնիսկ սեբորեան:
Ախտանշանները
Այս հիվանդության ախտանշանները տեսանելի են անգամ անզեն աչքով: Այն կարող է փոքր սիսեռի հատիկից մինչև մեծ ընկույզի չափ ու ուռուցքի նման լինել: Հազվադեպ, սակայն եղել են դեպքեր երբ աթերոման հավի ձվի չափ է եղել: Մաշկը փոխվում է շոշափելիս այն պինդ է, շարժուն ու առաձգական, ունի հստակ ուրվագծեր ու ցավոտ չէ:
Ախտորոշման համար միայն վիզուալ զննումն անբավարար է, պահանջվում է հիստոլոգիական հետազոտություն կատարել:
Բուժումը
Մասնագետները խորհուրդ չեն տալիս ինքնուրույն սեղմել աթերոման, քանի որ արդյունք դա չի տալիս: Չի կարելի նաև աթերոման ժողովրդական միջոցներով փորձել բուժել: Միակ արդյունավետ միջոցն աթերոման հեռացնելն է: Վիրահատության ժամանակ այն բացվում է, պարունակությունը պարկով`հեռացվում, իսկ դատարկված հատվածը սպիացման գործընթացն արագացնող հականեխիչ դեղորայքով ու խառնուրդով լցվում:
Այլընտրանքային տարբերակ է համարվում աթերոմայի լազերային հեռացումը:
Այն մի քանի րոպե է տևում, սակայն առաջարկվում է գոյացության ձևավորման վաղ փուլում: