տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Աշնանային սրացումներ

Բժշկի անկյուն. Աշնանային սրացումներ

190
0

shutterstock_159448520

Աշունն ամեն մեկը յուրովի է ընկալում ու դա կախված է ոչ միայն  բնավորությունից, այլև առողջական վիճակից:

Տարեցների մեծ մասի մոտ հոդերն ու մկաններն են ցավում (սրվում է ռևմատիզմը կամ էլ  օստեոարթրիտը), նվում հին վնասվածքների ու կոտրվածքների տեղերը:

Հին ցավերն են գլուխ բարձրացնում: Իսկ եթե եղանակը կտրուկ ցրտում է ու երկար ժամանակով, ապա իմունիտետն է թուլանում.փռշտոց ու հազ է առաջանում, ոմանց մոտ սրվում է բրոնխիտը, տոնզիլիտը, հայմորիտն ու մյուս հիվանդությունները:

Սակայն սա ամբողջը չէ: Շատերի մոտ արյունատար անոթների սպազմ, կծկում է առաջանում. Իսկ դա ստենոկարդիայի հանգեցնող (սրտային անբավարարություն) կամ հիպերտոնիկ կրիզի տանող կարճ ուղին է:

Վերջին տարիներին «անոթային աղետները»` ինֆարկտները, կաթվածները, սրտի  ծանր իշեմիկ հիվանդությունները, շատ «երիտասարդացել են» Սակայն, առաջվա պես ռիսկի խմբում, ամենախոցելին 40-50 տարեկան տղամարդիկ են, ովքեր զբաղված են պատասխանատու աշխատանքով:  Սթրեսները, ալկոհոլի ու ծխախոտի չարշահումը, գերբեռնվածությունն ու սակավաշարժությունը` նստակյաց աշխատանքը, վնասակար սովորույթներ են ու վճռորոշ հանգամանքներ:

Մասնագետներն առաջարկում են հետևյալ թեստը` պարզելու, թե որքանով եք եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն:

-Եղանակի փոփոխությունից առաջ անբացատրելի լարվածություն եք զգում;

— Արևմտյան կամ էլ հարավ-արևմտյան քամու պարագայում շնչառությունը դժվարանում է, քրտնարտադրությունը` ուժգնանում:

— Արևմտյան կամ էլ հարավ-արևմտյան քամու դեպքում  առավոտյան դժվարությամբ եք անկողնուց վեր կենում:

-Եղանակի փոփոխության հետ տհաճ զգացողություններ ունենում եք ամեն շաբաթ:

-Երբ շոգին զովանում է` ավելի լավ եք զգում:

Եթե թվարկված հարցերից ավելի քան 4-ի դեպքում հասատ  «այո» եք պատասխանել, ապա ձեզ մոտ եղանակից կախվածությունն ուժեղ արտահայտված է: Դա նշանակում է, որ լարված աշխատանք սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Իսկ  եթե թվարկված հարցերից 3-ին եք հաստատական պատասխան տվել, ապա կախվածությունը միջին է: Իսկ մեկ «այո» պատասխան դեպքում` հանգիստ եղեք, դուք եղանակային կախվածություն չունեք:

Ահա թե ինչ խորհուրդներ  է տալիս հայտնի ակադեմիկոս սրտաբան  Ռաֆայել Օհանովը.

-Սիրտը երկար տարիներ առողջ պահելու համար պետք է`

1.Հրաժարվել ծխելուց:

2.Ճիշտ սնունդ ընդունել(միս, ձուկ, բանջարեղեն, մրգեր, հացահատիկ, ամբողջահատիկ ցորենից հաց, ձեթ, ճարպեր ու քաղցրավենիք` քիչ քանակությամբ , և անպայման հարկավոր է հետևել քաշին:

3.Շատ շարժում, հատկապես մաքուր օդին.օրական առնվազն 10 հազար կամ, հնարավորության դեպքում` մինչև 20 հազար քայլ արագ քայլերով:

4. Կանոնավոր կերպով հետևել ճնշման տատանումներին ու անհանգստության դեպքում դիմել մասնագետի օգնությանը:

5.40-ից հետո կանոնավոր կերպով ստուգել արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակը:

6. Շաբաթական մեկ կամ երկու անգամ ընթրիքին մեկ բաժակ կարմիր գինի խմել կամ էլ  գարեջուր (մասնագետի խորհուրդ  է):