Բժշկության մեջ ասֆիքսիա են անվանում այն ծայրահեղ վիճակը, որը կապված է օրգանիզմում թթվածնի կտրուկ անաբավարարության ու, որպես դրա հետևանք` ածխաթթվի կուտակման հետ:, ինչի հետևանքով շնչահեղձություն է առաջանում: Տարբերում են շնչահեղձության 2 տեսակ. հանկարծահաս, երբ վայրկենական խանգարվում է շնչառական ֆունկցիան, արյան շրջանառությունն ու նյարդային համակարգը և ենթասուր, որն ուղեկցվում է արյան շարժի ու շնչառության աստիճանական խանգարումով:
Պատճառները
Լինում են թոքային ու արտաթոքային:
Արտաթոքայինի դեպքում
1. խանգարվում է շնչառությունը (անոթային խանգարում, գլխի վնասվածք, թունավորում, վարակիչ ու բորբոքային պրոցեսներ, կոմային վիճակներ):
2. շնչառական մկանների աշխատանքի խանգարում, որոնք կապված են ուղեղի ու ողնուղեղի մոտոնեյրոնների ախտահարման հետ(վարակների ու բակտերիալ թույների, ողնուղեղի վնասվածքի, ուժեղ տարատեսակ թունավորումների հետ):
3. կրծքավանդակի ամբողջականության խախտում (վնասվածքային ասֆիքսիա):
4. թթվածնի մատակարարման խանգարում մեծ քանակությամբ արյան կորստի կամ էլ արյան շրջանառության խանգարման ժամանակ:
Թոքային
1. Շնչուղիների խցանումը տարբեր օտարածին մարմիններով, մեխանիկական խոչընդոտներ օդի թափանցման ճանապարհին, ալերգիաների դեպքում շնչուղիների պատերի նեղացում. Ուռուցքային պրոցեսներ, կլման ակտի ամենատարբեր խանգարումներ, լեզվի կաթված ևն:
2. թոքահյուսվածքի առաձգականության կորուստ ( թոքամզի սուր բորբոքում, արտաքիրտի առկայությամբ, այտուց ևն):
Ախտանշանները խիստ բազմազան են, սակայն դրանցից գլխավորը շնչառության խանգարումն է:
Կրծքահեղձուկով տառապողների մոտ վայրկենապես ասֆիքսիա կարող է զարգանալ հեղձուկի նոպայի ժամանակ ու արագ էլ զարգանալ:
Բուժումը
Բուժման նպատակով, առաջին հերթին պետք է հնարավոինս վերացնել թթվածնային քաղցը. դրա համար շնաչռությունը խոչընդոտող իրերի, պարանոցն սեղմող օղակի, ջրահեղձության պարագայում հեղուկի հեռացւմ պետք է կատարվի: Իսկ եթե հիվանդի մոտ առկա է օբտուրացիոն համախտանիշ, ապա պետք է հնարավորինս արագ վերականգնել շնչառությունը, այսինքն` շնչուղիների անցանելիությունը.այլ կերպ` մաքրել լորձից, արյան մակարդուկներից ու փսխուքից: Ողջ պարունակությունը մաքրելուց հետո կատարվում է արհեստական շնչառություն: