տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Արյունատար համակարգ. փաստեր ու թվեր

Բժշկի անկյուն. Արյունատար համակարգ. փաստեր ու թվեր

681
0

10711640_545193268916247_1762857944_n

Արյունատար համակարգը ներառում է մի խումբ օրգաններ, որոնք  օրգանիզմում  մասնակցում են արյան շրջանառությանը:

Արյունատար համակարգը կազմված է մկանային չորսխցիկանի պոմպից (սիրտ) ու բազում արյունատարներից (անոթներ), որոնց խնդիրը բոլոր օրգաններին ու հյուսվածքներին արյուն մատակարարելն է, որը հետո կրկին վերադառնում է սիրտ ու թոքեր:

Արյունատար անոթները լինում 3 հիմնական տեսակի.երակ, զարկերակ ու մազանոթ:

1616-ին անգլիացի բժիշկ Ուիլյամ Հարվեյն առաջին անգամ հայտարարեց, որ արյունն օրգանիզմում շրջանառության մեջ է գտնվում, իսկ  դրա գլխավոր կետը սիրտն է:

-Բոլոր արյունատար անոթների երկարությունը միասին 100 000 կմ է:

— Մարդու զարկերակով` ողջ կյանքի ընթացքում 175 մլն լ արյուն է անցնում:

-Յուրաքանչյուր րոպե  սիրտը  դեպի արյունատար համակարգ շուրջ 6 լ  արյուն է մղում:

-Արյան շրջանառությունը ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ 4-5 անգամ արագանում է:

-Մազանոթի տրամագիծը 7 մկմ (միկրոմետր) է.դա  ավելի քան 50 անգամ բարակ  է մազի հաստությունից:

-Առողջ մարդու զարկերակի տրամագիծը 2,5 սմ է:

-Մազանոթների ընդհանուր թիվը  100-160 մլրդ է:

-Այան շրջանառության շնորհիվ  թթվածին ու սննդարար նյութեր են մատակարարվում օրգաններին ու հյուսվածքներին, իսկ ածխաթթու գազն ու կենսագործունեության մյուս արգասիքները դուրս են գալիս:

-Արյան հոսքն օրգանիզմի տարբեր կետեր տարբեր արագությամբ է կատարվում : Արյունը 33սմ/վայրկյան արագություն է ունենում սրտից դուրսմղման պահին, որը սակայն, մազանոթներին հասնելով դանդաղում է մինչև 0,3 սմ/վրկ: