Նորաձևության աշխարհի ճանաչված ներկայացուցիչներից ու արտիստներից շատերն են գեղեցիկ լինելու առաջին նախապայամաններից մեկը համարում առողջ քունը: Դա իրականում պինդ առողջության բաղկացուցիչն է: Ընդ որում, քունը կարևոր է ոչ միայն օրգանիզմի ուժերի վերականգնման, այլև օրվա ընթացքում ստացած տվյալների ու գիտելիքների մշակման համար:
Իսկ ինչպես է առաջանում անքնությունը
Գիտնականները պարզել են, որ քնի ընթացքում տեղի է ունենում կարճատև հիշողությունից երկարատևի մեջ տվյալների յուրօրինակ գրառում: Այդ բնական գործընթացին կարող են խոչընդոտել սթրեսները, ընկճված վիճակը, տևական տեղափոխություններն ու աշխատանքից ուժասպառությունը:
Թվարկված բոլոր գործոնները հաճախ վերածվում են այնպիսի խանգարման պատճառի, ինչպիսին էլ անքնությունն է: Բժիշկները կրկնվող անքնությունը, հիվանդություն են համարում, որն ուղեկցվում է տագնապայնությամբ, քնի խանգարումով, դժվարաքնությամբ ու վաղ և հաճախակի արթնացմամբ:
Հաճախ անքնությունը կարող է քրոնիկ բնույթ ստանալ, երբ քունն անհետանում է լրիվ: Հիվանդությունը տարբեր տեսակի խանգարումներ է ներառում. քնատության տևական ընթացք ու մակերեսային քուն, խորը և տագնապային քուն` գիշերը հաճախակի արթնացմամբ և վերջապես, հիվանդը քնի անբավարարությունից է տառապում ու արթնացումից հետո էլ հոգնածության զգացում է ունենում:
Անքնության բուժումն ուղղված է նպաստող այն գործոնների վերացմանը, որոնք հանգեցնում են քնի խանգարման: Այնպես որ, որոշ ոչ բարդ խորհուրդներով կարելի է վերականգնել առողջ քունը:
Քնի հիգիենան
Ասել է թե, հարկավոր է հետևել քնի ու արթնացման հստակ գրաֆիկի: Խուսափել ցերեկվա քնից: Ննջասենյակը պետք է լինի առանձին, առանց հեռուստացույցի ու համակարգչի, լավ օդափոխվող, իսկ ջերմությունը` մինչև 18-200 C: Մահճակալն ու ներքնակը լինեն հարմարավետ: Իսկ քնից առաջ զբոսանքը կօգնի թուլանալ և հանգստանալ:
Այս դեպքում հրաշալի են ջրային պրոցեդուրաներն ու մերսումները, ֆիզիկական մարզումները կամ էլ աշխատանքը` սակայն ոչ ծանր: Հարկավոր է նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող գազավորված ըմպելիքների քանակը: Իսկ քնելուց առաջ կարելի է նանայով թեյ խմել ու մեղր օգտագործել:
Դյուրամարս ընթրիք
Վերջին ընթրիքը պետք է արվի քնելուց առնվազն 2 ժամ առաջ: Սակայն, չի էլ կարելի քնել դատարկ ստամոքսով, քանի որ հագեցածության զգացումը նույնպես քուն է առաջացնում:
Սակայն, նշված միջոցներից բացի շատ կարևոր է ոչ դեղորայքային մեթոդներով ներդաշնակության հասնելը, որը նորմալ վիճակի է բերում նյարդային համակարգը: Իսկ դեղորայքային բուժում կարելի է սկսել միայն բժշկի նշանակմամբ:
Սովորաբար մեկ կամ երկու մեթոդի համադրությունը դրական արդյունք է տալիս:
Թեթև, ոչ լուրջ ուխորացած խանգարումների դեպքում ինքներդ ձեզ հանգիստ թողքեք, անքնության պատճառներ ու դրա դեմ պայքարի շուրջ մտքերով ինքներդ ձեզ մի կեղեքեք: Անկողին մտնելով, փորձեք հանգստանալ, լսել հաճելի երաժշտությում իրք կարդալ, կամ էլ, պարզապես հանգիստ վիճակում լինել: մարդու