Ինչից է առաջանում անեմիան
Արյան կորուստը վիրահատությունների, վնասվածքների, դաշտանի ժամանակ առատ արյունահոսության, մշտական, թեկուզև աննշան արյան կորստի (օրիակ` թութքի դեպքում), ոսկրածուծի անբավարար ֆունկցիայի, արյան մեջ երկաթի, В12 վիտամինի անբավարարության, հոգեկան խանգարման հետևանքով, ինչպես նաև նվազ ակտիվ կենսակերպի կամ էլ ֆիզիկական կամ էլ մտավոր չափազանց շատ աշխատանքի հետևանքով:
Հիվանդության առաջացման պատճառները բազում են:
Ախտանշանները. անկումային տրամադրություն չափազանց շուտ հոգնելը, սրտխառնուք, գլխացավ, փորկապություն, շնչահեղձություն, քնատություն, գլխապտույտ, աղմուկ ականջներում, մաշկի գունատություն, բերանում չորության զգացում, մազերի փշրվելը, կարիես, գաստրիտ, տևական ջերմություն մինչև 37,5-38°C, համային նախապատվությունների ու հոտառության փոփոխություն:
Անեմիայի դեպքում բացի դեղամիջոցներից, պետք է հետևել հավասարակշռված սննդային ռեժիմին, որը պետք է հարուստ լինի երկաթով (օրական առնվազն 20մգ), վիտամիններով, սպիտակուցներով,ամինաթթուներով: Նման սնունդը խթանում է արյունաստեղծման գործընթացը:
Անեմիայի դեպքում օգտակար են`
1. միսը, սերուցքը, կարագը.պարունակում են ամինաթթուներ, սպիտակուցներ:
2. բազուկը , գազարը, լոբին, ոլոռը, ոսպը, եգիպտացորենը, լոլիկը, ձուկը, լյարդը, վարսակափաթիլով շիլան, դեղձը.պարունակում են արյունաստեղծման համար անհրաժեշտ բոլոր միկրոտարրերը:
3. կանաչ բանջարեղենը, աղցանն ու կանաչին, հատիկավորները պարունակում են բավականին քանակությամբ ֆոլիաթթու:
4. ջուր հանքային աղբյուրներից` թույլ հանքայնացմամբ, ինչը նպաստում է օրգանիզմում իոնացված երկաթի ներծծմանը:
5. երկաթով լրացուցիչ հագեցած մթերքներ (հրուշակեղեն, հաց, մանկական սնունդ:
6. մեղրը նպաստում է երկաթի յուրացմանը:
7. սալորահյութ.մեկ բաժակում 3 մգ երկաթ է պարունակվում:
Բացի այդ, խորհուրդ է տրվում օգտագործել, ելակ, խաղող, հաղարջ, ընկույզ, սոխ, սխտոր, խնձորի հյութ, սերկևիլ, բալ: Դդմիկը, հազարը, լոլիկը ու դրանց հյութերի խառնուրդը գազարի հյութի հետ, կարտոֆիլը նույնպես անեմիան բուժող տարրեր է պարունակում:
Անեմիայի կանխարգելման ու բուժման համար անգնահատելի դեր են խաղում զբոսանքները, մարմնամարզությունը, ուղևորությունները դեպի լեռներ:
Անեմիան բուժելու ժողովրդական միջոցներ
Երկտուն եղինջի թուրմը պետք է խմել օրական 2 անգամ, 0,5-ական բաժակ,
մասուրի հյութ, օրական 3 անգամ, կես բաժակ,ինչպես նաև` բանջարանոցային սպանախի հյութ:
Բուժիչ թուրմ
մասուր` 25 գ,
սև հաղարջ` 25 գ,
ընդունել մեկ բաժակ, օրական 3-4 անգամ:
Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդին. այն պետք է հարուստ լինի սպիտակուցներով, երկաթով, վիտամիններով: Ամինաթթուների ու սպիտակուցների գլխավոր աղբյուրը միսն է: Խորհուրդ են տրվում` բազուկը, լոլիկը, եգիպտացորենը, ընդեղենը, ելակը (մորին), թոքը, ձկնեղենը:
Օրգանիզմի ամրապնդման համար ցանկալի է զբաղվել ֆիզկուլտուրայով, զբոսնել բնության գրկում, լեռներում: Հանգիստը կազմակերպել հանքային ջրերով հարուստ առողջարաններում. այստեղ երկաթն իոնացված վիճակում է և հեշտ է յուրացվում աղիքներում: