տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ալոպեցիա

Բժշկի անկյուն. Ալոպեցիա

203
0

alopecia_androgenetic_1_high

Ալոպեցիան հիվանդագին մազաթափությունն է: Ալոպեցիայի դեպքում  գլխի կամ էլ մարմնի որոշակի հատվածում մազերի նոսրացում կամ էլ լրիվ մազաթափություն է դիտվում:

Ալոպեցիան տարբեր պատճառներով կարող է զարգանալ, դրանք լինում են ներքին ու արտաքին:

Արտաքին պատճառներից են սթրեսներն ու գլխամաշկի մեխանիկական վնասումը, իսկ ներքին պատճառներից են  հորմոնալ խանգարումները, քրոնիկ վարակիչ հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները, հղիությունն ու ծննդաբերությունը:

Բոլոր դեպքերում հետևանքը  անհանգստություն է պատճառում ու լերկացած հատվածը ինչ որ կերպ քողարկելու  միջոցների որոնման մղում:

Տղամարդկանց մոտ ալոպեցիան արտահայվում է ճաղատացմամբ,  իսկ կանանց մոտ մազերը բարակում են ու թուլանում և անգամ թեթևակի քաշելիս էլ պոկվում:

Ալոպեցիայի դեմ պայքարի միջոցները բազմաթիվ են: Հաշվի առնելով, որ հիմա ընդեղենի սեզոնն է ուստի,  կարելի է  ընդեղենով պատրաստած բաղադրատոմսեր կիրառել:

-Պետք է 20 պնդուկ ու 80 մլ բուսայուղ վերցնել. պնդուկը մանրացնել ու խառնել ձեթի հետ: Սակայն այս միջոցն ամենևին էլ ուտելու համար չէ, այլ արտաքին կիրառման: Դրանով պետք է տրորել գլխամաշկը: Իսկ 1-2 ժամից հարկավոր է լվանալ մազերը սովորականի նման:

-Կարմիր տաքդեղով այս թուրմը կարելի է ինքնուրույն պատրաստել. Դրա համար պետք է  4 կարմիր տաքդեղի վրա լցնել 500 մլ օղի ու թրմել 21 օր: Ստացված միջոցով տրորել խնդրահարույց հատվածները:

-Եղինջ. հաճախ առաջարկվում  է մազերի հետ կապված խնդիրների լուծման նպատակով: Եղինջի թուրմն ամրացնում է մազարմատները, արագացնում ու բարելավում աճը,  ընդհանուր բարերար ազդեցություն է ունենում: Եղինջի եփուկը գրեթե բոլորին է առաջարկվում: Ցավոք, այն չի վերականգնում թափած մազերը, բայց  ամրացնում է մազարմատները: Եղինջի տերևների ու ցողունի վրա եռման ջուր լցնել, թրմել մեկ ժամ, քամել ու  արդեն լվացված մաքուր մազերը այդ եփուկով ողողել 1-2 օրը մեկ: