տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ալկոհոլի ազդեցությունը

Բժշկի անկյուն. Ալկոհոլի ազդեցությունը

470
0

alcoholism

Ինչպես է ոգելից խմիչքն ազդում օրգանիզմի վրա: Մարդու օրգանիզմում չկա մի օրգան, որը չտուժի ալկոհոլի ազդեցությունից:  Լյարդ, սիրտ ուղեղ, սեռական համակարգ.բոլոր օրգաններն են վտանգվում սպիրտային խմիչքների հետևանքով: Ալկոհոլային բոլոր “մթերքներն” անպայման էթիլ սպիրտ են պարունակում:

Ուրեմն, ինչպես է ազդում սպիրտային խմիչքն օրգանիզմի վրա: Ինչն է հաճելի թուլություն պարգևում: Ինչից է, որ 1-2 բաժակ օղու կամ էլ կոնյակի  հետ բոլոր խնդիրներն ասես նահանջում են: Իսկապես ալկոհոլը վնասում է:

Սպիրտը գերազանց լուծիչ է: Դրանում համոզվելու համար մի բաժակ սպիրտի մեջ մեկ կտոր խոզաճարպ դրեք ու առավոտյան ասվածի հաստատումը կտեսնեք:

Երբ կոնյակը, օղին, գինին կամ էլ սպիրտ պարունակող այլ խմիչքը հասնում է ստամոքսին, դրա մի մասն անցնում է արյան մեջ: Հետևանքը լինում է այն, որ թթվածնի տեղափոխմամբ զբաղվող էրիթրոցիտները, զրկվում են իրենց ճարպային քսուքից, քանի որ այն, ինչպես փորձից կհամոզվեք, պարզապես սպիրտի ազդեցությամբ լուծվում է: Այդ քսուքը էրիթրոցիտներին թույլ է տալիս սահել մեկը մյուսի կողքով, իսկ դրա լուծվելու հետևանքով, այդ հատկությունը կորսվում է ու  դրանք կպչում են իրար: Երբ իրար են միանում 6-10 , երբեմն էլ` 1000 էրիթրոցիտ, ապա  շատ աղոտ խաղողի ողկույզ հիշեցնող միացություն է ստացվում: Այդ «ողկույզը» հեշտությամբ կարող է անցնել զարկերակով ու երակներով, սակայն երբ այն հայտնվում է մազանոթների մեջ, որոնցով էրիթրոցիտները ուղեղի նյարդերին են հասնում, ապա  այդտեղ է , որ սկսվում է բարդությունը:

Մազանոթի լուսանցքը թույլ է տալիս, որ ընդամենը մեկ էրիթրոցիտ անցնի: Իսկ պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ այդ ողկույզը պետք է անցնի մազանոթով: Բնականաբար, մազանոթը խցանվում է: Նեյրոնը թթվածին չի ստանում ու մեռնում է: Երբ նեյրոնները տասնյակներով ու հարյուր հազարներով են մահանում, մարդը թուլանում է, իսկ բոլոր խնդիրները նահանջում են երկրորդ պլան:

Ալկոհոլը նպաստում է անոթների խցանմանը ու դա հանգեցնում է  անևրիզմի առաջացման:

Ալկոհոլը նույնքան վտանգավոր է  ողջ օրգանիզմի համար: Նույն ցիրոզը նույնպես առաջանում է սպիրտային խմիչքների տևական գործածման հետևանքով:

Տարեկան 5-15 հազար մարդ է մահանում սպիրտային խմիչքների նկատմամբ կախվածությունից ու դրա հետևանքով առաջացող հիվանդություններից: