Կիսաթափանցիկ սպիտակ բյուրեղիկներն այսօր հասանելի են ամենուր: Սակայն եղել են ժամանակներ, երբ իր արժեքով աղը գրեթե ոսկու գին ուներ: Այդ կարևոր հանքանյութը ձեռք բերելու համար նույնիսկ կյանքեր են վտանգվել: Իսկ աղ ու հաց արտահայտությունն էլ բարեկեցություն է նշանակել թերևս միշտ: Մարդու ծանոթությունն աղի հետ տեղի է ունեցել 10-յակ հազարամյակներ առաջ: Ու դեռ այն հեռավոր ժամանակներում էին հասկացել, որ ցանկացած սնունդ աղով ոչ միայն ավելի համեղ է, այլև նպաստում է ուժն ու էներգիան արագ վերականգնելուն:
Հնագույն ժամանակներում մարդիկ այդ համեմունքը ջրիմուռներից էին ստանում, կամ էլ ծովի ջրից: Սակայն ամենաշատը գնահատվում էր ծովափից հավաքված փոշենման սպիտակ նյութը:
Հին աշխարհում աղը մեծ կարևորություն ուներ ու ըստ էության, փողի դեր էր կատարում, այսինքն` ապրանքափոխանակությունն ու առևտուրը կատարվում էր աղով վճարի դիմաց: Կամ, օրինակ. Հին հռոմեական ազնվականությունը մի քանի կտոր քարաղով կարող էր ստրուկ գնել, կամ էլ զինվորներին «աշխատավարձ» վճարել:
Աղը հանքանյութ է` հալիտ անվանումով, որը 2 քիմիական տարրի` նատրիումի ու քլորի միացություն է: Հասուն մարդու օրգանիզմում մոտավորապես 300 գ նատրիումի քլորիդ է : Տվյալ հանքանյութի հիմնականում մասնակցում է ստամոքսահյութի ու կենսականորեն անհրաժեշտ մյուս մարսողական հյութերի գոյացմանը:
Բացի դրանից, նատրիումը նպաստում է նյարդային ազդակների ճիշտ ձևավորմանն ու ապահովում ջրային հավասարակռության կանոնավորումը, իսկ քլորը կարևոր է ջուր-աղային ու թթվա-հիմնային հավասարակռության համար:
Ինչպիսին է լինում աղը ու արդյոք, միշտ է այն սպիտակ լինում:
«Սպիտակ մահ» ասելով մասնագետները նկատի ունեն մանր սեղանի աղը, որն արտադրվում է քիմիական ու ջերմային երկարատև վերամշակման արդյունքում: Բնականաբար, նման աղի մեջ օգտակար նյութեր գրեթե չեն մնում:
Սակայն այսօր ընտրությունը մեծ է: Վաճառքում կա բնական քարաղ, ծովաղ: Վերջինն օգտագործվում է նաև կոսմետիկ նպատակով: Իր հրաշալի հակաբորբոքային հատկության շնորհիվ այդ աղը նաև բուժիչ քսուքների բաղադրիչ է ; Գոյություն ունի նաև Հիմալայան վարդագույն աղ, որը Յուրայի դարաշրջանի ծովային նստվածք է իրականում: Այն ձեռքի աշխատանքով արդյունահանվում է Հիմալայան լեռների սրտից , ապա չորացվում Արևի ճառագայթների տակ: Վարդագույն աղն իսկական ռեկորդակիր է իր օգտակար բաղադրիչներով: Դրանցից կարևոր են մագնեզիումը, երկաթը, կալիումը, կալցիումը, ցինկը, ֆտորը, ֆոսֆորը, բորն ու մանգանաթթուն: Իսկ վարդագույն երանգը ստացել է երկաթի երկօքսիդից:
Այսքան շատ բաղադրիչներով հարուստ հանքանյութն օտագործվում է աղաթերապիայում: