տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ադամաթուզ. ոչ միայն միրգ

Բժշկի անկյուն. Ադամաթուզ. ոչ միայն միրգ

935
0

431679c96857e3d628a6dbdb7d89cb8afb90f660_raw

Մենք սովոր ենք ուտել ադամաթուզը կամ` մեր սիրած բանանը ու կեղևը նետել աղբամանը: Սակայն երբեք մտքներովս  չի անցել, որ հենց այդ կեղևի կիրառման քանի այլ տարբերակներ կան: Տարօրինակ է, սակայն այն կարող է ամենաանսպասելի իրավիճակներում պետք գալ:

1.Ադամաթուզի կեղևը` քերծվածքների, այրվածքների ու խայթոցի սպիացման միջոց

Ադամաթուզի կեղևի բաղադրության բնական յուղերն ու ֆերմենտները կօգնեն արևահարության հետևանքով առաջացած ցավի դեպքում: Դրա համար պետք է կեղևը դնել քերծվածքի, այրվածքի կամ էլ խայթոցի տեղում` ներսի կողմով, ապա թանզիֆով փաթաթել որոշ ժամանակով: Կարելի է կրկնել նույնը` վերքի սպիացման ընթացքը կարճելու  նպատակով:

2,Ադամաթուզի կեղևով կարելի է հեռացնել գորտնուկները:  Դրա համար կեղևը ներսի կողմով պետք է դնել գորտնուկի վրա ու թողնել ողջ գիշեր: Մի քանի անգամից`  (1 շաբաթից մինչև 1 ամիս)գորտնուկը կանհետանա:

3.Փսորիազ և կորյակներ

Փսորիազը բավական տհաճ մաշկային հիվանդություն է , իսկ ադամաթուզի կեղևը կօգնի թեթևացնելու  դրա ախտանշանները: Եթե ախտահարված հատվածները տրորվի այդ կեղևով, ապա կթուլանա ցավն ու մաշկն ավելի քիչ կթեփոտի:

Իսկ կորյակներից ազատվելու նպատակով նույն ձևով պետք է կեղևով տրորել խնդրահարույց հատվածը:

4.Առողջ մաշկ

Ադամաթուզի կեղևը հանքանյութեր ու հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք սնուցում են ու առողջացնում մաշկը:

Մաշկը խոնավությունը վերականգնելու  ու կնճիռները նվազեցնելու համար պետք է մաշկը տրորել կեղևի ներսի մասով:

5.Ատամների սպիտակեցում

Ադամաթուզի կեղևի հանքանյութերը, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, մագնեզիումը, մանգանաթթուն ու ֆոսֆորը, շատ օգտակար են ատամներին ու ատամնաէմալի գույնը բացում են: Դրա համար հարկավոր է ատամները նախապես լվանալ սովորականի պես, մածուկով, հետո կեղևով շփել  2 րոպեի չափ` կեղևի սպիտակ կողմով: Ցանկալի արդյունք ստանալու համար պետք է այս պրոցեդուրան կրկնել օրական 1-2 անգամ:

6.Եթե մատը փուշ է մտել ու եթե մյուս միջոցները չեն օգնում, ապա  պարզապես պետք է ադամաթուզի կեղևը սպիտակ մասով դնել վնասված հատվածի վրա, փաթաթել ու թողնել 24 ժամ:

Այս միջոցը ոչ միայն փուշը կօգնի հեռացնել, այլև վնասված մաշկն արագ կապաքինի:

Ադամաթուզի կեղևը պիտանի է նաև կենցաղում.

7.Արծաթի փայլեցում

Դրա համար հարկավոր է  մանրացնել ադամաթուզի  կեղևը, վրան գոլ ջուր ավելացնել այնքան, որ խտությունը ատամի մածուկի նման լինի: Այդ խառնուրդով պետք է շփել արծաթյա իրը, վերջում հոսող ջրով լվանալ, որ կեղևի հետքերը մաքրվեն ու լավ չորացնել:

8.Կեղևը` կոշիկի քսուքի փոխարեն

Արդեն նշվեց որ այս կեղևը բնական յուղեր է պարունակում ու նաև մոմ, իսկ դա նշանակում է, որ կարելի է այն կիրառել որպես կոշիկի քսուք: Կեղևի սպիտակ կողմով մաքրել կոշիկը, ապա չոր շորով փայլեցնել:

9.Եթե ձայնասկավառակը վնասված է, ապա կարելի է այն վերականգնել, սակայն այս դեպքում` ադամաթուզի ուտելի հատվածով: Սկավառակը տրորել 2 րոպե,ապա մնացորդները մաքրել փափուկ լաթով ու ապակին մաքրելու հեղուկով: Երբ այն չորանա, ապա կրկին կարելի է օգտագործել: