Եթե աչքերն ակամա թարթում եք կամ էլ ջղակծկում, ապա դա վկայում է В6 վիտամինի անբավարարության մասին, այրոցքի զգացումն աչքերում В2 վիտամինի անբավարարության նշան է: Իսկ նման երևույթները բուժելու համար ճիշտ սնվել է հարկավոր ու գրագետ մասնագետի մոտ նյարդային համակարգը վերականգնել:
Մեր աչքերին առաջին հերթին А, С, ինչպես նաև` В խմբի վիտամիններ ու կալիում է հարկավոր, որոնք կարող են ապահովել սուր տեսողություն: Մեծ քանակությամբ А վիտամին է պարունակվում նարնջագույն մրգերում ու բանջարեղենում.գազար, ծիրան ու դեղձ, բուլղարական տաքդեղ: А վիտամինը պատասխանատու է ցանցաթաղանթի սնուցման համար,ինչը բարելավում է տեողությունը հատկապես օրվա մութ ժամերին:
Սև հաղարջը և հապալասը (թեկուզ սառեցրած) հարուստ են С վիտամինով, որն աչքի մկանը միշտ ձիգ է պահում:
В խմբի վիտամինները (միս, ձուկ, հացահատիկ) պատասխանատու են նյարդային բջիջների, արյունամատակարարման ու թթվածնային անցանելիության համար:
Կալիումը, որ ստանում ենք մսից, կաթից ու չրերից, դանդաղեցնում են ծերացման ընթացքն ու պայքարում տեսողության թուլացման դեմ:
Տեսողությունը կարող է բարելավել եղինջը. ցողունների գլուխները հավաքել, լվանալ, թրմել ու խմել 1թ,գդալ մինչև ուտելը, օրական 3 անգամ:
Աչքերի անոթների առողջության համար օգտակար են մասրենու, ալոճենու ու հապալասենու պտուղների եփուկները: Իսկ եթե առավոտյան քաղցած փորին գազարի հյութ խմեք, ապա մեկ ամսից արդեն դրական արդյունքը կզգաք: