տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկուն. Վեներական լիմֆագրանուլեմա

Բժշկի անկուն. Վեներական լիմֆագրանուլեմա

385
0

limfogranuloma_204

Վեներական լիմֆագրանուլեման վեներական վարակիչ հիվանդություն է, որն ախտահարում է ավշահանգույցներն ու մաշկը: Հիվանդությունը շատ տարածված է Արևմտյան ու Արևելյան Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հարավային Ամերիկայում: Այս հիվանդության հարուցիչը խլամիդիա տրախոմատիս անունով հայտնի մանրէն է.  դա այն խլամիդիան չէ, որը խլամիդիոզ է առաջացնում: Այս հիվանդության հարուցիչը փոխանցվում է սեռական շփումով:

Ախտանշանները

Ախտահարումից միչև հիվանդության առաջին ախտանշանների ի հայտ գալը տևում է 3 -10 օր: Տղամարդկանց մոտ այն տեղայնանում է  առնանդամի գխիկին, իսկ կանանց մոտ սեռական շութերին ու հեշտոցում: Իսկ ոչ ստանդարտ սեռական շփման դեպքում` ուղիղ աղիքում, մատներին ու լեզվին: Ախտահարման տեղում բշտեր են գոյանում,ոչ մեծ վերքեր կամ էլ բորբոքումներ, որոնք տհաճ զգացումներ կամ էլ ցավ են պատճառում: Դա հիվանդության առաջին փուլն է:

1-ին  փուլի ախտանշանները

Սովորաբար, հիվանդները դիմում են մասնագետի այն ժամանակ, երբ հիվանդությունը երկրորդ փուլն է թևակոխում: Մեծանում են ավշային հանգույցները, հիմնականում` աճուկի, պարանոցի ու կզակի հատվածում:

2-րդ փուլում վարակը տարածվում է ամբողջ ավշային համակարգով մեկ: Ընդհանուր վիճակի վատացում է լինում, առաջանում է գլխացավ, սրտխառնուք, բարձր ջերմություն, փսխում: Հաճախ նաև մաշկի ցան է նկատվում, որը  ալերգիկ ռեակցիա է հիշեցնում:

Վարակի ուղիղ աղիքում տեղակայման հետևանքով դիտվում են պրոկտիտի ախտանշաններ, որոնք արտահայտվում են հետանցիք արտադրությամբ, ուղիղ աղիքի ցավով ու քորով:

Դրանք կարող են հանկարծակի առաջանալ ու նույնքան հանկարծակի էլ անհետանալ:

Ախտորոշումը

Այս հիվանդությունն իր ախտանշաններով շատ նման է հերպեսին սիֆիլիսին, մաշկի տուբերկուլյոզին, փափուկ շանկրին ուղիղ աղիքի քաղցկեղին ևն: Ճշգրիտ ախտորոշում կարող է կատարել միմիայն մասնագետ բժիշկը` մաշկավեներաբանը, լաբորատոր հետազոտությամբ:

Բուժումը

Բուժման նպատակով կիրառվում են էրիթրոմիցին ու հեմոմիցին հակաբիոտիկներ, նշանակվում են հակամանրէ դեղամիջոցներ, իմունաթերապիա, վիտամինաթրապիա: Բորբոքված ավշահանգույցները, հաճախ վիրաբուժական միջամտության կարիք են զգում.կատարվում է դրենաժավորում:

Քանի որ ալկոհոլն ընդհանրապես ճնշում  է իմունիտետը, դրա համար էլ նվազեցնում է  բուժման արդյունավետությունը, դեղորայքի ազդեցությունը: Դրա համար, գոնե բուժման ընթացքում պետք է հրաժարվել ոգելից խմիչքներից:

Տվյալ հիվանդությունը ժողովրդական միջոցներով բուժման չի ենթարկվում ու փորձել էլ պետք չէ, քանի որ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

Բուժումից հետո էլ պետք է հիվանդները բժշկի հսկողության տակ գտնվեն այնքան ժամանակ, մինչև հիվանդության ախտանշաններն ու հետևանքները վերջնականապես անհետանան:

Եթե հիվանդությունն անտեսվի ու ժամանակին չբուժվի, ապա այն երրորդ փուլ կանցնի, որի դեպքում ախտահարվում են բոլոր օրգաններն ու հյուսվածքները  քայքայվում: