տուն Լուրեր Բժիշկների վիճաբանության հարցն էթիկայի հանձնաժողովում կքննարկվի

Բժիշկների վիճաբանության հարցն էթիկայի հանձնաժողովում կքննարկվի

111
0

Tsayg.am-ը գրում է.

Փետրվարի 17-ին «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկներ Կարեն Գեւորգյանն ու Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման եւ Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին: Ոստիկանության «Կումայրիի» բաժնից տեղեկացնում են` բժշկական կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդել է, որ նույն վիճաբանության ժամանակ բժիշկներ Նասիբյան եղբայրները ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին։ «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը պարզաբանում է, որ ընդամենը վիճաբանություն է եղել: Հարցը կքննարկի էթիկայի հանձնաժողովը, մեղավորները կպատժվեն: