Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում ասյ պահին բժիշկները պայքարում են 27-ամյա կնոջ կյանքը փրկելու համար, որի վրա ծննդաբերությունից ժամեր անց կրակել էր ամուսինը:
Այս պահին այնտեղ է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մեր տեղեկություններով, բժիշկներին հաջողվել է կտրել արյունահոսությունը, հհամակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է իրականացվում:
Բժիշկների խոսքով՝ ամուսինը նորմալ արտաքինով ու հագուստով երիտասարդ էր, ոչ մի կասկածելի վարք չի դրսեւորել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:
Մանրամասներն՝ այստեղ: