տուն Լուրեր Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

107
0

29476_b

Ժամը 16:30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում աշխատում է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր) և 160 փրկարար ծառայող: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: