տուն Լուրեր Բյուջետային որևէ միջոց չպետք է անվերահսկելի լինի. Լևոն Յոլյան (տեսանյութ)

Բյուջետային որևէ միջոց չպետք է անվերահսկելի լինի. Լևոն Յոլյան (տեսանյութ)

119
0

Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկում է Վերահսկիչ պալատի նախագահ ընտրել Լևոն Յոլյանին: Խորհրդարանում Յոլյանը պատգամավորներին ներկայացրեց կառույցը ղեկավարելու իր տեսլականը, հույս հայտնելով, որ Ազգային ժողովի հետ արդյունավետ կաշխատեն:

Հիշեցնենք՝  Յոլյանը 2013 թ. դեկտեմբերի 13-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, 2016-ի փետրվարին Սարգսյանի հրամանագրով ազատվել այդ պաշտոնից և նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Սեպտեմբերին նոր կառավարության ձևավորումից հետո Յոլյանը պաշտոնանկ է եղել:

«Բյուջետային որևէ միջոց չպետք է անվերահսկելի լինի»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: