տուն Լուրեր ԲՈՒՀ-երում ուսանողների թիվը չի լրացվել. Արամ Մանուկյան

ԲՈՒՀ-երում ուսանողների թիվը չի լրացվել. Արամ Մանուկյան

144
0

anc-Aram-Manukyan

Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ դիմեց Կրթության նախարարին:

«Գարնանը կառավարությունը հաստատել է պետական ԲՈՒՀ-երին հատկացվող թվերը. 15000 տեղ: Տեղյակ եմ պահում Ձեզ, որ 15000 տեղի համար եղել է 12000 դիմում, գումարած Ղարաբաղը՝ 13000 դիմում: 9000 հեռակայի համար ընդունվել են 45000: Մասնավոր ԲՈՒՀ-երից 3000 տեղի համար ընդունվել է 45 հոգի: Ընդհանուր առմամբ՝ 10.000 տեղ չի լրացվել: Անգամ այս թիվը, որ լրացվել է, մոտավորապես 1000-ը քննություն չի հանձնել: Սա ի՞նչ բիզնես ծրագիր է, ինչպե՞ս է կազմվել այն: Ինչպե՞ս բացատրել ԲՈՒՀ-երում վարվող քաղաքականությունը: Կա արդյո՞ք սրան արդարացում»:

«Հեռախոսախույզով արված հարցումի փոխարեն կարող էիք ճշտել ԿԳՆ-ից, ոչ թե ոտքի վրա թվեր գումարել ու սիրողական գնահատականներ տալ: Ես քանիցս հայտարարել եմ, որ համալիր ծրագրի շրջանակներում մեծագույն կարևորություն է տրվում հայ ծնողի հոգեբանությանը: Այդ պատճառով մենք ամեն տարի մի քանի հարյուր ավել տեղ ենք թողնում՝ հոգեբանական խնդիր լուծելու համար: Ծնողը վստահ է, որ տեղերը շատ են, իր երեխան կընդունվի: Ինչ վերաբերվում է 1000 հոգու քննություն չհանձնելուն, Ագրարային համալսարանը կադրերի ռեզերվի համալրման համար գնաց պիլոտային աննախադեպ քայլի: Որոշում կայացվեց , որ ընդունելության քննություններ չեն լինի, փոխարենը ատեստատի գնահատականները փոխանցվեցին»,- պատասխանեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: