տուն Լուրեր Բուժհիմնարկները միավորվում են. Ալթունյանի մեկնաբանությունը (տեսանյութ)

Բուժհիմնարկները միավորվում են. Ալթունյանի մեկնաբանությունը (տեսանյութ)

119
0

«Երկու շաբաթ առաջ Կառավարության որոշումով կատարվել է պետպատվերի վերաբաշխում, և ևս 280 մլն դրամ ուղղվել է դիալիզի հիվանդներին օգնելու նպատակով: Դա նախատեսում է մոտ 11 հազար սեանս, որը պետք է օգնի հիվանդին»,- ասաց առողջապահության նախարարը՝ անդրադառնալով օրեր առաջ նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների անցկացրած ակցիային:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում տնօրինությունը նախազգուշացրել էր դիալիզ ստացող հիվանդներին, որ դիալիզի ծառայությունն այլևս անվճար չի լինելու, և որ հիվանդներն այսուհետ մեկ դիալիզի համար պետք է վճարեն 18 հազար 100 դրամ: Նախարարի խոսքով՝ այդ ամենի պատճառը եղել է քաղաքացիների՝ լիարժեք իրազեկված չլինելը: Հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ մինչ տարեվերջ նման խնդիր չի լինի, նախարարը պատասխանեց. «Բոլորս պետք է հիշենք՝ առողջապահությունն ապրում է սահմանափակ բյուջեի պայմաններում»:

Անդրադառնալով  «Նաիրիտի» հրդեհի ծխի վնասակար չլինելուն՝ նախարարը նշեց. «Նյութը, որը ներգրավվել էր այրման պրոցեսի մեջ, ունի իր քիմիական բաղադրությունը, որը հրապարակել ենք մեր կայքում, մնացածը տեխնիկայի հարց է. դուք կարող եք բացել այդ նյութի այրման պրոցեսի արդյունքները և տեսնել: Այսինքն՝ ոչ մի հավելյալ արտանետումներ չեն նախատեսվում այդ նյութից»։

«Բուն այրվող նյութը այրվում է մինչև շմոլ գազ, CO2 և ջուր: Այդ քիմիական նյութի ծուխը վտանգավոր չէ, դա ծուխ չի արտանետում, այլ՝ շմոլ գազ և ջուր»,- ասաց նա:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: