տուն Լուրեր Բուշը հիմար է, ինչպես պատը. Թրամփ

Բուշը հիմար է, ինչպես պատը. Թրամփ

123
0

trump0715

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից մեկ այլ թեկնածու` Ջեբ Բուշը, Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, հիմար է, ինչպես պատը։ Դրա մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Ջեբ Բուշն արդեն ծաղրի է դրել իրեն և իր ընտանիքը՝ իր ոչ կոմպետենտ նախընտրական արշավի պատճառով։ Նա պետք է հավատարիմ մնա ինքն իրեն: Վերջին բանը, որ մեր երկրին պետք է՝ ևս մեկ Բուշն է: Հիմար, ինչպես պատը»,- գրել է Թրամփը: