տուն Քաղաքական Միջազգային Բուրջանաձեն խոստանում Է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Բուրջանաձեն խոստանում Է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

105
0
burjanadzeՎրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ եւ «Միավորված ժողովրդարանական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հույս ունի իշխանության գալ Վրաստանում 2016 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընատրությունների արդյունքում եւ խոստանում Է առաջին հերթին կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

2015 թվականի ընթացքում Բուրջանաձեն մի քանի անգամ այցելել Է Ռուսաստան եւ հանդիպումներ անցկացրել առաջատար քաղաքական գործիչների, այդ թվում՝ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի եւ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ: Կարասինի եւ Բուրջանաձեի հանդիպումը վերջին անգամ Մոսկվայում կայացել Է փետրվարի կեսին:

«Շատ հետաքրքիր հանդիպում Էր, եւ ես անպայման կշարունակեմ նման հանդիպումները, քանզի գտնում եմ, որ վրաց-ռուսական հարաբերությունները շատ կարեւոր են երկրի ինչպես քաղաքական, այնպես Էլ տնտեսական հարցերի կարգավորման համար: Հատկապես կարեւոր եմ համարում այն, որ մեր անգործունակ ղեկավարության օրոք չվատանան երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները: Երբ բնակչությունը ճիշտ որոշում ընդունի, եւ ես գամ իշխանության, անպայմանորեն փուլ առ փուլ կլուծեմ գոյություն ունեցող բոլոր խդնիրները»,-մարտի 1-ին հայտարարել Է Բուրջանաձեն «Փիրվելի » հեռուստաընկերության եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: