Բոլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը այսօր կրկին հայտարարել է, որ իր երկիրն իրականում կողմ է «Հարավային հոսք» գազատարի նախագծի կենսագործմանը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Բուլղարիան շարունակում է հանդես գալ «Հարավային հոսք» նախագծի իրականացման օգտին», — էներգետիկ հարցերով Եվրահանձնաժողովի միության ղեկավարի տեղական Մարոշ Շեֆչիկովիչի հետ Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է Բորիսովը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող շարունակել գազատարի շինարարությունը՝ հաշվի առնելով ԵՄ-ի և, մասնավորապես, Բուլղարիայի բացասական կեցվածքը:
Նույն օրն ավելի ուշ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը շեշտել էր, որ «Հարավային հոսք» գազամուղի նախագիծը փակված է և դրան վերադարձ չի նախատեսվում: