տուն Լուրեր Բուֆոնի հուզիչ հրաժեշտն ազգային թիմին (լուսանկարներ, տեսանյութ)

Բուֆոնի հուզիչ հրաժեշտն ազգային թիմին (լուսանկարներ, տեսանյութ)

105
0

23471938_1679170612135778_7490402045853840366_n

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արցունքն աչքերին հայտարարեց ազգային թիմից հեռանալու մասին:

Շվեդիայի հետ երեկ կայացած խաղը 39-ամյա լեգենդար դարպասապահի համար վերջինը դարձավ Իտալիայի հավաքականի կազմում, իսկ իտալացիները չեն մասնակցի ԱԱ-2018-ին:

«Իտալիայի հավաքականը թողնում եմ լավ տղաների: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր միշտ օգնել են ինձ. Իմ Կյելո, իմ Բարցա, իմ Լեո … Շնորհակալ եմ տղաներ: Շնորհակալ եմ Իտալիա:

Հավաքականը կբարձրանա: Մենք իտալացիներ ենք, մենք միշտ վերածնվում ենք: Ես տեղս թողնում եմ հիանալի Ջիջի Դոնարումային», -ասել է Բուֆոնը RAI-ի եթերում:
https://youtu.be/QG6a-40XfBA
23473033_1679170602135779_6775325534624728415_n 23561779_1679170618802444_4718530038225189138_n rue4f70999b2c