«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում» պարենային ու նյութական միջոցների յուրացման գործի մի մասով նախաքննությունն ավարտվել է:
Pastinfo.am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացնելը կամ վատնելը):
Մեղադրանքի համաձայն՝ Համբերիկ Գալստյանը, ով 1983թ․ հուլիսի 1-ից աշխատել է «Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում» որպես կենտրոնական պահեստի պահեստապետը` քրեական գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2012թ․ դեկտեմբերի 3-ինց մինչև 2015թ․ դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է իրեն պատասխանատու պահպանման վստահված, առանձնապես խոշոր չափերով՝ 12․950․105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ։
Քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին:
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հիշյալ գործով անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: