տուն Լուրեր Բրյուսելի թուրքական հյուպատոսարանի մոտ թուրքերը ծեծկռտուքի են բռնվել

Բրյուսելի թուրքական հյուպատոսարանի մոտ թուրքերը ծեծկռտուքի են բռնվել

91
0

20160_2fnew_folder_2_2fbrkselele

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի հարևանությամբ մարտի 30-ին կռիվ և դանակահարություն  է տեղի ունեցել:

Sputnik-ի թուրքական ծառայության համաձայն՝  միջադեպին մասնակցել է Թուրքիայի շուրջ 300 քաղաքացի, ովքեր կառավարման նախագահական կարգի վերաբերյալ հանրաքվեին մասնակցելու նպատակով եկել էին հյուպատոսարան: Բելգիայում բնակվող թուրք ընտրողների համար նախատեսված ընտրատեղամասը տեղակայված է եղել Բրյուսելում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանում:

Մարտի 30-ին՝ Ժամը 16-ի սահմաններում հյուպատոսարանից շուրջ 100 մետր հեռավորության վրա ծագած մարդաշատ կռվի հետագա բարդացումը կանխվել է Բելգիայի ոստիկանության արագ միջամտության շնորհիվ: Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի ընթացքում Թուրքիայի իշխանություններին աջակցող քաղաքացիները դանակահարել են 4 քրդերի: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկի վիճակը, ով որովայնի շրջանում դանակի հարված էր ստացել, գնահատվում է ծայրահեղ ծանր:

Բրյուսելում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ՝  շուտափույթ առողջություն մաղթելով վիրավորներին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ միջադեպը որևէ կերպ չի խոչընդոտել քվեարկության ընթացքին, ինչը բարեհաջող ավարտին է հասցվել:

Աղբյուր` Ermenihaber.am