տուն Քաղաքական Միջազգային British Airways-ում բորտուղեկցորդներին խորհուրդ են տալիս օդանավում մահացածի դին չպահել զուգարանում

British Airways-ում բորտուղեկցորդներին խորհուրդ են տալիս օդանավում մահացածի դին չպահել զուգարանում

79
0

HeathrowES2703_468x299

British Airways ավիաընկերությունը խնդրել է իր բորտուղեկցորդներին՝ չթաքցնել օդանավում հանկարծակի մահացած ուղևորներին զուգարանում: Այս մասին հաղորդում է The Independent-ը` հղում կատարելով բրիտանական այդ ավիաընկերության մասին վավերագրական ֆիլմին: Ֆիլմի ցուցադրությունը կկայանա հունիսի 2-ին:

Ըստ պարբերականի` միշտ լուրջ խնդիր է առաջանում, թե ինչ անել օդանավում մահացած ուղևորի անշունչ մարմինը: British Airways-ում կարծում են որ դին զուգարանում պահելն անհարիր է, ինչպես նաև վտանգավոր: Նախկինում բորտուղեկցորդները մահացած ուղևորին կապում էին աթոռի վրա, նրա դիմաց դնում օղի, The Daily Mail-ի թարմ համարը և այնպիսի տպավորություն ստեղծում, թե նա քնած է:

Ներկայում բորտուղեկցորդները այդ կերպ չեն վարվում: