տուն Քաղաքական Միջազգային Բրիտանուհին ահաբեկչական կոչերի համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Բրիտանուհին ահաբեկչական կոչերի համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

95
0

_79673917_runakhan

34-ամյա բրիտանուհին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Սիրիայում ահաբեկչության քարոզի համար: Նա խոստովանել է, որ Facebook-ի իր էջում տեղադրել է մահապարտների գոտու լուսանկար: Այս մասին հայտնում է BBC-ին:

Մուսուլման կինը, ով 6 երեխա ունի ցանկացողներին պատմել է Սիրիա թափանցելու և ջիհադիստներին միանալու ուղիների մասին:

Ոստիկանները, ովքեր խուզարկել են կնոջ՝ Լուտոնում գտնվող տունը, գտնել են նրա երկամյա որդու լուսանկարը՝ զենքը ձեռքին:

Համացանցային կայքերից մեկում Ռունա Խանը խոստովանել է, որ կցանկանար, որ իր 8-ամյա որդին «իսլամի շեհիդ» դառնալ: