տուն Լուրեր Բրիտանիայի Գերագույն դատարանը Brexit–ի հարցով որոշում կկայացնի հունվարի 24-ին

Բրիտանիայի Գերագույն դատարանը Brexit–ի հարցով որոշում կկայացնի հունվարի 24-ին

109
0

britain_eu_flags_130416Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Brexit–ի հարցով որոշում կկայացնի հունվարի 24-ին, հայտնում է The Guardian–ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ դատարանը վերջնական որոշում կկայացնի ընդունել թե ոչ Բրիտանիայի  կառավարության բողոքարկումն առ այն, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը չի կարող սկսվել առանց խորհրդարանի հավանության։

Անցյալ տարվա նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը միաձայն որոշում կայացրեց այն մասին, որ վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ չի ունեցել ԵՄ կազմից դուրս գալու բանակցային գործընթացը սկսելու համար։ Կառավարությունը դիմել էր Գերագույն դատարանին, որպեսզի բողոքարկի որոշումը եւ սահմանի, որ կառավարության գործունեությունը չի խախտել խորհրդարանի ինքնիշխանությունը։