տուն Լուրեր Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ երկրները պետք է միասնական մնան

Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ երկրները պետք է միասնական մնան

99
0

merkel_2019091aՄեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ կազմում մնացող երկրները պետք է միակուռ մնան։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ այդպիսով պատասխանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանը, թե Լոնդոնը պատրաստվում է Բրյուսելի հետ համաձայնեցրած վերջնական պլանը ներկայացնել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 2 պալատների քվեարկությանը, փոխանցում է DW–ն։

«Ամենակարեւորը, որ Եվրոպան թույլ չտա պառակտել իրեն»,– ասել է Մերկելը։ Նրա խոսքով՝ հիմա անհրաժեշտ է կազմել Մեծ Բրիտանիայի կառավարության հետագա մտադրությունների մասին  հստակ պատկերացում, որը կարելի կլինի ստանալ Լոնդոնի հետ շատ ինտենսիվ կապերի միջոցով։