տուն Լուրեր Բրիտանիայի դեսպանն ու Արփինե Հովհաննիսյանը քննարկել են պրոբացիայի հարցերը

Բրիտանիայի դեսպանն ու Արփինե Հովհաննիսյանը քննարկել են պրոբացիայի հարցերը

84
0

arpineՀայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին:

Արփինե Հովհաննիսյանը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն ու հակակոռուպցիոն քաղաքականությանը:

Նախարարը բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ վերահաստատել արդարադատության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը: