Բրիտանական ամուսնական զույգը, որն ապրում է Սքանթորփ քաղաքում, կյանքում երկրորդ անգամ հաղթել է EuroMillions վիճակախաղով։
Ըստ տեղեկությունների՝ Դևիդ Լոնգուն և Քեթլին Մաքքենզին ստացել են մեկ միլիոն ֆունտ ստերլինգ, ինչպես դա տեղի էր ունեցել երկու տարի առաջ։ Այս անգամ ընտանիքը որպես բոնուս կստանա Jaguar մակնիշի մեքենա։
Վիճակախաղի կազմակերպիչները նշում են, որ սա շոկային իրավիճակ է և բացառիկ։ «Նույնիսկ նրանք, ովքեր կյանքում մեկ անգամ են շահում, սովորաբար շոկի մեջ են լինում։ Կարելի է պատկերացնել նրանց հույզերը, ովքեր դա երկու անգամ են արել», — ասել է EuroMillions-ի կազմակերպիչը։