Բրիտանացին մահացել է վատ եղանակի ժամանակ սելֆի անելիս: Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` Ուելսի հարավում սելֆիի փայտիկով լուսանկարվելիս՝ կայծակը խփել է տղամարդուն: Ականատեսները վկայում են, որ տեսել են սարի վրա զբոսաշրջիկների, ովքեր փորձել են լուսանկարվել անձրևի ժամանակ:
Ընդհանուր առմամբ` այդ օրը Բրոքեն Բրիքս ազգային պարկում տուժել է չորս մարդ, որոնցից երկուսը մահացել են: Մեկի բախտը բերել է, քանի որ սարերում են եղել փրկարարաներ, ովքեր այստեղ զորավարժություններ են անցկացրել: Նրանք էլ ցուցաբերել են տղամարդուն առաջին բուժօգնությունը: