տուն Լուրեր Brexit-ից հետո ԵՄ բյուջեն կարող է կրճատվել 15 տոկոսով. եվրահանձնակատար

Brexit-ից հետո ԵՄ բյուջեն կարող է կրճատվել 15 տոկոսով. եվրահանձնակատար

86
0

brexit_A

ԵՄ բյուջեն Միացյալ Թագավորության դուրս գալու հետևանքով կարող է կրճատվել 15 տոկոսով` ТАСС-ի փոխանցմամբ հայտարարել է տարածաշրջանային քաղաքականության հարցերով ռումինացի եվրահանձնակատար Կորինա Կրեցուն։

«Ես խորապես անհանգստացած եմ ԵՄ բյուջեի կրճատման հնարավորությամբ՝ կապված Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ։ 2020 թ.-ից հետո դա կարող է հանգեցնել ԵՄ բյուջեի 15 տոկոսի կրճատման»,- ասել է նա։

Eurostat-ի տվյալներով՝ 2015 թ. ԵՄ բյուջետային վճարներում Մեծ Բրիտանիայի մասնաբաժինը կազմել է 12,9 տոկոս։ Մեծ Բրիտանիան ԵՄ բյուջետային վճարումների ցուցանիշով չորրորդն է Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից հետո: