Եվրոպայի խոշորագույն Ryanair ավիափոխադրող ընկերությունը դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, խնդրելով Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ բանակցություններում քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ հարցերը դարձնել առաջնահերթ թեմա, քանի որ հակառակ դեպքում Մեծ Բրիտանիան 2019-ի մարտ ամսից հետո կարող է մնալ Եվրոպայի հետ առանց օդային հաղորդակցության. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Քեյն Ջեկոբսի մամուլի հաղորդագրությունում:
Նշվում է, որ փոխադրող ընկերությունում աշխատում է 3 հազար բրիտանացի:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նամակ էր ստորագրել, որով պաշտոնապես սկսվել է Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) գործընթացը: