Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցով Եվրամիության հետ բանակցություններում լուրջ զիջումների է գնացել: Այս մասին գրում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով The Guardian-ին:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, Brexit-ի վերաբերյալ գործարքի կնքման ժամանակը զգալիորեն մոտեցել է: Ենթադրվում է, որ համաձայնագրի տեքստն այսօր կարող է հրապարակվել, եթե Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը փաստաթղթով ներկայացվող պայմաններին տա իր վերջնական համաձայնությունը: