Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 1.61 տոկոսով՝ կազմելով 63.13 դոլար՝ մեկ բարելի դիմաց: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են բորսայի տվյալները:
Նշվում է, որ այս տեսակի նավթի գինը վերջին անգամ 63 դոլարից բարձր եղել է սեպտեմբերի 24-ին:
Միևնույն ժամանակ տեխասյան WTI ապրանքանիշի թեթև տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.34 տոկոսով՝ հասնելով 47.3 դոլար՝ մեկ բարելի դիմաց: