տուն ժամանց Բրեդ Փիթի 54-ամյակն է (ֆոտոշարք)

Բրեդ Փիթի 54-ամյակն է (ֆոտոշարք)

201
0

Ուիլյամ Բրեդլի Փիթն այսօր նշում է ծննդյան 54-ամյակը:

Ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր, «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր Բրեդ Փիթը ծնվել է 1963-ի դեկտեմբերի 18-ին Օկլահոմա նահանգում:

Մինչև դերասան դառնալը Փիթն աշխատում էր որպես վարորդ կահույքի սրահում և El Pollo Loco սրճարանների ցանցում, որտեղ հագնում էր մեծ հավի հանդերձանք և հրավիրում մարդկանց՝ այցելելու սրճարան։ Լուրջ դերասանական կարիերան սկսել է այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին խաղալ «Դալլաս» հեռուստասերիալում։ Այդ դերից հետո նրան սկսեցին առաջարկել դերեր այլ ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 1988-ին «Արևի մութ կողմը» ֆիլմում նա առաջին անգամ գլխավոր դեր ստացավ։ Երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։