տուն Լուրեր Բրազիլիայում ցույցերն ավարտվել են անկարգություններով

Բրազիլիայում ցույցերն ավարտվել են անկարգություններով

65
0

1475697308

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնց մասնակցել են պետական աշխատակիցները. հաղորդում է Ria.ru-ն:

Բողոքի ցույցն ավարտվել է ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով: Ինչպես հաղորդել է Peru21 պորտալը, ցույցի մոտ 300 մասնակիցներ հանկարծակի հարձակվել են քաղաքի կոնգրեսի շենքի վրա, սակայն կանգնեցվել են ոստիկանների կողմից:

Ոստիկանները ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով կան վիրավորներ և ձերբակալվածներ: