տուն Քաղաքական Միջազգային Բրազիլիայի իշխանությունները բաձրացրել են Ռիո 2016-ի ահաբեկչական վտանգի աստիճանը

Բրազիլիայի իշխանությունները բաձրացրել են Ռիո 2016-ի ահաբեկչական վտանգի աստիճանը

109
0

iiiiiiiiiiiiiiiii

Բրազիլիայի իշխանությունները բարձրացրել են 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոում կայանալիք Օլիմիպիադայում ահաբեկչական վտանգի աստիճանը: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի հետախուզական գործակալության ներկայացուցիչ Լուիզ Ալբերտու Սալաբերին:

G1 լրատվական պորտալը նշում է, որ նման որոշման պատճառ են դարձել Փարիզում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողությունները:

«Բրազիլիայում չկան ահաբեկչական օղակներ, սակայն կան առանձին անհատներ ովքեր կարող են համապատասխան օգնություն ցուցաբերել նման խմբերին:

Հետախուզության ծառայությունը զգոնորեն հետևում է բոլոր նման մարդկանց գործողություններին»,- ընգդծել է Սալաբերին:

Բրազիլացու խոսքերով՝ հետախուզությանը հաջողվել է բացահայտել և կանխել ֆուտբոլի՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ նախապատրաստված ահաբեկչական գործողությունները: Վերջինս հավաստիացրել է, որ նույն կերպ կապահովվի Օլիմպիադայի համար Ռիո ժամանող մարզիկների, բարձրաստիճան պաշտոնյաների և բոլոր հյուրերի անվտանգությունը: