Երեկ Բարզիլիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ տուրում հաղթել է այդ երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը։ Նա ընդամենը 2 տոկոսով առաջ է անցել իր մրցակից Աեսիու Նևիսից։
Քվեաթերթիկների հաշվարկից հետո արձանագրվել է, որ Ռուսեֆը հավաքել է քվեարկողների ձայների 51.48 տոկոսը, իսկ Բրազիլիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Նևիսը՝ 48.52 տոկոս։
Ռուսեֆի մրցակիցն ընդունել է իր պարտությունը։