Բրազիլական Իտու քաղաքում ընթացող էլեկտրոնային երաժշտության փառատոնից հետո այցելուներից մեկի դին հայտնաբերվել է աղբամանում։ Այս մասին հաղորդում է բրազիլական լրատվամիջոցները:
Մահացածը 40 տարեկանին մոտ աֆրոամերիկացի է: Նրա անձն առայժմ պարզված չէ: Տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել է փառատոնի ապարանջան: Tomorrowland-ի կազմակերպիչներն ասել են, որ տղամարդը փառատոնի աշխատակիցներից չէ: