տուն Լուրեր «Բորուսիան» առանց Մխիթարյանի հաղթեց «Քաբալային»

«Բորուսիան» առանց Մխիթարյանի հաղթեց «Քաբալային»

96
0

12143163_1014356348625068_3522437592786248824_n

Եվրոպայի լիգայի  խմբային փուլի հերթական տուրում Դորթմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով հաղթեց «Քաբալային», հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հանդիպմանը չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով որոշել էր չմեկնել Բաքու:

Դորթմունդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ գաբոնցի լեգեոներ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:

«Օբամեյանգը տարավ մեզ դեպի հաղթանակ իր խփած գոլերով։ Նա կարող էր և՛ 4-րդ, և՛ 5-րդ գոլը խփել։ Նա անթերի խաղ անցկացրեց։ Հույս ունեմ, որ մնացածը կհետևեն իր օրինակին…Այսօր զգացվում էր Մխիթարյանի բացակայությունը։ Ի ուրախություն մեզ` մենք ունենք Օբամեյանգին, ով անփոխարինելի է, երբ լավ մարզավիճակում է»,- ասել է թիմի մարզիչ Թոմաս Տուխելը: