Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը անպատասխան չի թողել նաեւ հայ օգտատերերի՝ իրեն ուղղված հարցերը։
Ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով հայ օգտատեր Մարիամ Հարութունյանի՝ Գյումրու ոճրագործության դեպքերի հետ կապված հարցին, նա ցավ էր հայտնել եւ անդրադարձել նաեւ ՌԴ նախագահի անտարբեր վերաբերմունքին, ով անգամ ցավակցություն չէր հայտնել այդ ողբերգության կապակցությամբ։ «Պուտինյան պրոպագանդան դարձյալ ստում է։ Նա միայն երեկ՝ մեկ շաբաթ անց կցկտուր ցավակցություն հայտնեց հեռախոսով։ Բայց բոլոր ալիքներն խաբում են եւ ասում, որ նա եւս մեկ անգամ ցավակցություն հայտնեց (շեշտելով «եւս մեկ անգամ»-ը)։ Բայց ոչ մի ցավակցություն էլ չի եղել, դա խաբեություն է։ Կրեմլի կայքում նույնպես ոչ մի բան չկա այդ մասին»,- պատասխանել էր քաղաքական գործիչը հունվարի 20-ին։