ՀՀԿ-ում նույնպես ձեռնամուխ են եղել իշխանափոխության սահամանադրական բարեփոխումներ առաջարկելով: Այսօր այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Եթե մարդկանցով ենք փոխարինելու, դա այլ բան է: Իշխանափոխություն պահանջողներից բոլորն էլ եղել են իշխանության մեջ: Ուրիշ բան է, որ նորից են ուզում լինել իշխանության: Կգա 2017- 2018 թթ-ի ընտրություններ, որի ժամանակ կլինի իշխանափոխություն»,-ասաց Բաղդասարյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչ ակնկալիք ունի Վահրամ Բաղդասարյանը այսօրվա հանրահավքից, ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց.
«Դեպքերից առաջ չընկնենք, բոլորս սպասենք, տեսնենք, թե ինչ է հնչում Գագիկ Ծառուկյանի շուրթերից»,-ասաց Բաղդասարյանը: